Рубрика: Ես սեբաստացի եմ

Ես սեբաստացի եմ

Ողջու՜յն: Ես սեբաստացի ծնող և ուսուցիչ Շուշան Սարդարյանն եմ՝ սեբաստացի Նարեկի մայրիկը: Տղաս հաճախում է Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարան, Լիլիթ Առաքելյանի և Անի Գրիգորյանի սանն է: Իր իսկ խոսքով և իմ խորը համոզմամբ տղաս աշխարհի ամենահոգատար, ուշադիր և սիրալիր խնամք ապահովող դաստիարակների խմբում է ուսանում: Ամեն երեկո երեխաս պառկում է քնելու՝ առավոտյան իր սիրելի նախակրթարանում անցկացնելիք ժամերի մեծագույն սպասումով: Ինքս էլ՝ շնորհիվ կրթահամալիրում ունեցածս աշխատանքային փորձի, շաբաթ-կիրակի օրերին փորձում եմ երեխայիս օրը լցնել ու հագեցնել աշխատանքային օրերին դաստիարակների այդքան ջանասիրաբար տրված գիտելիքներով և զբաղվածությամբ՝ առավոտյան նախավարժանք, ազգային երգ ու պար, բազմազան հետաքրքիր ծեսեր: Չեմ էլ պատկերացնում, թե ուրիշ որտեղ երեխաս այսքան արժեքավոր, ինչպիսին օրինակ Կոմիտասի երգերն են, նյութեր կսովորեր, Նարեկս նույնիսկ «Լավաշթխիկի» ծեսի է մասնակցել: Երջանիկ երեխա ունեմ՝ նախակրթարանի ամենատարբեր զբաղմունքի ու դաստիարակների անգնահատելի հոգատարության շնորհիվ, ինքս էլ հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ կրթելու և ընկերանալու կրթահամալիրի սովորողների հետ

Շուշան Սարդարյան

Автор:

Բարի գալուստ իմ մեդիատիրույթ: Ես Լիլիթն են Խաչատրյան, մասնագիտությամբ ` պարուհի: Ավարտել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քելեջը ` որպես դաստիարակ: Սիրում եմ երգել , պարել , ճամփորդել: Հաճույք եմ ստանում իմ կատարած աշխատանքից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s