Рубрика: Նախագիծ

Աշխատանքային շաբաթվա նախագիծ 16.11-20.11

Սեբաստացու օրեր

Արտակարգ աշուն

Սաների ընդունման կարգ

  • զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
  • Արտակարգ աշնանային լողավազան-լողափի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Երգեր՝ «խաղողի երգ», «Քույրիկ զիզի», «գունդ անեմ», «Զմփիկ, զմփիկ»
  • Շաբաթվա հեքիաթ«Հավ մայրիկը»,
  • Ճվիկներ՝ճվիկ, ճվիկ, Ծիվ ու ծիվ, Ծալիկ մալիկ։
  • Ազգային խաղիկներ՝թաշկինակ, մուկն ու կատուն, նանի, նանի

«Հին շոր, կոշիկ, իրեր»Ռոդարի

Երկուշաբթի 16.11

Խաղում ենք ազգային խաղեր (Մամի մամի, խնոցի հարոցի)

Երեքշաբթի 17.11
Լավաշթխիկի ծես (պատրաստում ենք խմոր, գունդ ենք անում և թխում)

Չորեքշաբթւ 18.11
Ես սեբաստացի եմ նախագիծ

Հինգշաբթի 19.11
Բացօթյա նկարչական պլեներ

Ուրբաթ 20.11

Երաժշտական օր

Автор:

Բարի գալուստ իմ մեդիատիրույթ: Ես Լիլիթն են Խաչատրյան, մասնագիտությամբ ` պարուհի: Ավարտել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քելեջը ` որպես դաստիարակ: Սիրում եմ երգել , պարել , ճամփորդել: Հաճույք եմ ստանում իմ կատարած աշխատանքից:

Оставьте комментарий